Loading...

Հարցեր և Պատասխաններ

Արտերկրում կախված նվերի տեսակից գործում են առաքման հետևյալ եղանակները:
- առաքիչի կողմից,
-առաքման ծառայության կողմից:
Միջազգային առաքման ծառայության արժեքը 5000դրամ է, որն ավելանում է նվերի արժեքին:
- Միջազգային առաքումների դեպքում հստակ ժամանակահատված նշել հնարավոր չէ ( բացառությամբ սգո պատվերների): Առաքումները կատարվում են օրվա ընթացքում: Երբեմն հնարավոր է լինում հաշվի առնել պատվիրատունի ցանկությունը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ պատվերի ընթացքում նշումների մեջ Ձեր կողմից գրվող առաքման ժամանակահատվածը շատ հազվադեպ կարող է հաշվի առնվել:
Միջազգային առաքումների դեպքում նույն օրվա առաքումներ հաճախ հնարավոր չի լինում կազմակերպել, այդ պատճառով ցանկալի է պատվիրել առիթից մի քանի օր առաջ:
Որոշ դեպքերում կախված նվերի տեսակից առաքումը կատարվում է ոչ թե հստակ օրով, այլ 1-2 կամ 1-3 օրվա միջակայքում: Նման դեպքերում պատվերի ժամկետը ընտրվում է այնպես, որ առաքման օրը հնարավորինս մոտ լինի առաքման ցանկալի օրվան :
Շաբաթ և կիրակի օրերին ոչ բոլոր քաղաքներում են առաքումներ կատարվում, կախված Է տվյալ քաղաքում աշխատող գործընկերների աշխատանքային օրերից; Հանգստյան օրերին առաքման անհնարինության դեպքում առաքումը կկատարվի առաքման ամենամոտ հնարավոր օրը, որի մասին Ձեզ կտեղեկացվի նախապես:
Արտերկրում առաքումների պատվեր կարող եք կատարել գտնվելով աշխարհի ցանկացած քաղաքում, վճարումը կատարելով օնլայն որևէ տարբերակով:
Այո, իհարկե, կարող եք:
Նման դեպքերում առաքող գործընկերն ինքն է որոշում ինչպես վարվել: Որոշ դեպքերում կարող է զանգահարել ստացողին և առաքել այլ վայր, որոշ դեպքերում թողնել դռան մոտ կամ փոխանցել հարևանին, երբեմն այցեքարտ են թողնում խնդրելով ստացողը զանգահարի և նոր ժամ պայմանավորվեն, երբեմն առաքվում է մոտակա հավաքագրման կետ, որտեղից ստացողը ինքը կարող է վերցնել նվերը (առաքման ծառայությունների միջոցով առաքվող նվերների դեպքում):
-Պատվիրատուի տվյալները լիովին կոնֆիդենցիալ են և չեն կարող փոխանցվել երրորդ անձի առանց նրա համաձայնության:
Այն լիովին անվտանգ է: Քարտի տվյալները լրացնելու համար կայքում բացվում է բանկի էջը, որտեղ էլ հաճախորդը լրացնում է իր տվյալները․ տվյալները լիովին կոնֆիդենցիալ են, քարտի տվյալները տեսանելի չեն լինում և չեն պահպանվում կայքում:
- Արտերկրում աշխատող մեր գործընկերները փորձում են պատրաստել նույն կոմպոզիցիան, հաշվի առնելով պատվերների մեծ ծավալ երբեմն առաջանում են ծաղկի կամ անհրաժեշտ պարագաների առկայության խնդիրները:
Հաշվի առնելով միջազգային պատվերների առանձնահատկությունները, հեռավորությունը, ժամանակային տարբերությունը գործընկեր ընկերությանը իրավունք է վերապահվում առանց նախապես տեղեկացնելու և համաձայնեցնելու փոխարինում կատարել՝ հնարավորության դեպքում պահպանելով պատվիրված ծաղկեփնջի ընդհանուր տեսքն ու արժեքը:
-Հաշվի առնելով, որ ներկայացված տեսականին համապատասխան երկրում, քաղաքում առաքումներ կատարող գործընկերների տեսականին է և կախված ծաղիկների արժեքի փոփոխությունից և տարադրամի փոխարժեքի փոփոխությունից կայքում արժեքները համապատասխանաբար փոփոխվում են:
Որոշ դեպքերում արժեքների փոփոխությունը կախված է տվյալ երկրներում տոնական օրերին կատարված արժեքների հետ: Այդ օրերին հնարավոր են ինչպես բարձրացումներ, այնպես էլ զեղչեր: