Մեր ընկերությունը կատարում է ծաղիկների և նվերների առաքում ավելի քան 170 երկրներում:
Մենք առաքում ենք երջանկություն։
Մեր տեսլականն է երջանկացնել մեր հաճախորդներին՝ հնարավորություն ընձեռելով առաքել սեր ու ջերմություն, շնորհավորանքներ ու կարևոր խոսքեր իրենց մտերիմներին ու հարազատներին, իրենց համար կարևոր մարդկանց:
-Մենք նպաստում ենք երջանկության զգացողության ավելացմանն ու առավել ջերմ ու մտերիմ հարաբերությունների ձևավորմանը :
-Մեր նպատակն է դառնալ ամենահաճախորդամետ ընկերությունըներից մեկը աշխարհում:
-Մեր աշխատանքի արդյունքում ավելացնում ենք հաճախորդի վստահությունը ու երաշխավորում, որ նա կստանա լավագույն ծառայությունն ու սպասարկումը:
-Մենք նորարար ենք և մեր հաճախորդների համար հարմարավետ, օգտակար հնարավորություններ ենք առաջարկում:
-Ամեն օր մենք զարգանում ենք ու ձեռք բերում նվիրելու նոր փորձառություն։
-Մենք ստեղծում ենք կյանքի հիշարժան պահեր։
-Մենք աշխատում ենք, որ մեր հաճախորդներն ավելի երջանիկ դառնան:
Մեր առավելությունները
-Հոգատար և ժպտացող թիմ 24/7:
Մենք ունենք հոգատար թիմ, որը կանի առավելագույնը ցանկացած պահին լավագույն ծառայություն մատուցելու համար:
-Մենք անընդհատ զարգանում ենք։
Մենք ունենք անընդմեջ աճող ու զարգացող գործընկերների ցանց, ավելացող տեսականի և նոր առաջարկներ:
-Մենք ունենք շատ նվերներ։
Մենք առաջարկում ենք նվերների բազմազան տեսականի՝ ծաղիկներ, տորթեր, քաղցրավենիք, օծանելիք, նվեր-տուփեր, փուչիկներ, խմիչք և շատ այլ նվերներ։ Կատարում ենք նաև անհատական պատվերներ:
-Մենք արագ ենք առաքում։
Մենք կատարում ենք առաքումներ հնարավորինս կարճ ժամկետներում՝ քաղաքից և ապրանքատեսակից կախված:
-Մենք ունենք մշտական զեղչեր։
Զեղչերը մեզ մոտ միայն տոնական չեն լինում, այլ մշտապես կան։
-Մենք ունենք վստահելի գործընկերներ։
Մենք ունենք վստահելի գործընկերներ ամենուր, որոնք մեզ օգնում են երջանկացնել մեր հաճախորդներին ու նվեր ստացողներին։